ՀՀ քաղաքացիներին պերմանենտ ասֆալտի վրայով քարշ տալով, խփելով մեքենա խցկող, անօրինական բերման ենթարկող ոստիկանության «սումոյի» վարպետ բերետավորների և իրենց հեղաշրջման ալիքով պաշտոններ ստացած ղեկավարների ուշադրությունը հրավիրում եմ օրինական գործողության իրականացմանն ու գնահատականին։
Խնդիրն այն է, որ մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է (ավելի ճիշտ՝ ծրագիրն է այդպիսին), թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա էժանագին, սուտ մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում:
Այս օրերին մայրաքաղաքի փողոցները հեղեղված են հատուկ նշանակության ջոկատայիններով, կարմիր ու սև բերետավորներով, խաղաղ անհնազանդության ցույցեր անող կանանց ու երեխաների դեմ հանված «չինական նինձյաներով»:
Թքած, թե երկրում գողությունն օրավուր ծաղկում է, սպանություններն ու չդադարող կրակոցները դառնում են կյանքի նորմ, չբացահայտված գործերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են:
Մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով մայիսի 17-ին սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքի ռեկորդը՝ձերբակալվել է 417 արժանապատիվ քաղաքացի:
Եվ երբ հնչեց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ, ու երբ եռագույն ու երփնագիր ծիածան կապվեց Մռավից՝ Արագած և Թարթառից՝ Արաքս, հակապետական և ապազգային նեքինապետերը սանձեցին երկիրը Հայկազյան, կարմիր նժույգը նրանց ծառայեց որպես մոխրագույն երիվար։
Եվ ահա առերեսվեցինք մեր պատմության հերթական ցնցակաթված:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում, ֆիլմի բուլղարական ներդրողը դատի կտա ՀՀ կառավարությանը՝ իր ներդրումների և ակնկալվող շահույթի կորստի համար։
Մեր հասարակության հոգեբանական ներքին շերտերում վերջին շրջանում ձևավորվում կամ արդեն իսկ իր անփառունակ գոյության մասին իմաց է տալիս, ըստ իս, վտանգավոր մի միտում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...